Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Աղանդեր` մրսածության դեմ. «քաղցր» պայքար

Աղանդեր` մրսածության դեմ. «քաղցր» պայքար

Մրսածությունը կարելի է բուժել շատ համեղ և հաճելի  միջոցներով: Այո, այո, հենց  աղանդերով: Ընդ որում՝ քաղցրեղենը կարելի է պատրաստել տնային պայմաններում, և եթե ճիշտ օգտագործեք, դա կօգնի ձեզ հաղթահարել մրսածությունը:

 

Կիտրոնե կարագ

 

Որպեսզի պատրաստեք այսպիսի կարագ, պետք է մսաղացով անցկացնեք կիտրոնը` կեղևով, 50գ փափուկ ծիրանաչիրը, այնուհետև խառնեք 100 գ սերուցքային կարագի և 2 ճ . գդալ մեղրի հետ:  Կերեք այս կարագը առավոտյան և երեկոյան 1 թ. գդալ չափաբաժնով: Պահեք այն սառնարանում:

 

Ընկույզով թուրմ

 

200 գ ընկույզը մանրացնել, խառնել լորենու մեղր: Ստացված խառնուրդին ավելացրեք 50գ թարմ քամած հյութ՝ ալոեի կամ նարնջի:  Լավ խառնեք և  կերեք այն թեյի գդալով օրական 3-4 անգամ:

 

Շոկոլադե ըմպելիք

 

Գոլորշու վրա հալեցրեք  2 սալիկ շոկոլադ, ավելացրեք 4-5 ճ. գդալ անյուղ եռացրած կաթ, 3-4 կաթիլ թուրինջի հյութ և մեկ պտղունց դարչին: Լավ խառնեք և ըմպեք:

 

Հատապտղային-մրգային ջեմ

 

Մսաղացով անցկացրեք 200 գ թուրինջ, 100 գ սառեցրած սև հաղարջ: Ստացված խառնուրդին ավելացրեք 200գ ազնվամորու մուրաբա, լավ խառնեք: Թողեք այն լավ փակված տարայի մեջ 24 ժամ: Ընդունեք ճաշի գդալով օրական 3 անգամ մինչև ուտելը: Պահել ջեմը սառանարանում փակ տարայի մեջ:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ